ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը նշում է ժողովրդավարության միջազգային օրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 19, 2011 16:07

Այսօր ՄԱԿ-ում բացվել է Ժողովրդավարության միջազգային օրվան նվիրված ցուցահանդես, որի նպատակն է  երիտասարդներին հնարավորություն տալ ավելի ակտիվ և ստեղծագերծ մասնակցություն ունենալ հասարակական կյանքին:

 

Ցուցահանդեսում ներկայացված էին հայազգի նկարիչ Կարեն Թանթուշյանի գունագեղ նկարները: Նրա արվեստի գործերը գրավել են ՄԱԿ-ի անձնակազմի, միջազգային հանրության, քաղացիական հասարակության, զանգվածային լրատվամիջոցների և լայն  հասարակության ուշադրությունը:

 

Ցուցահանդեսի նպատակն է ողջունել  ժողովրդավարական կառավարման վերաբերյալ հանրային իրազեկության  մակարդակի բարձրացմանն ուղղված երկրի ջանքերը և ցույց տալ, որ ժողովրդավարությունը հիմքեր է ստեղծում  երկարատև խաղաղության, անվտանգության և զարգացման համար:

 

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ասել է.<Ժողովրդավարությունը ՄԱԿ-ի համընդհանուր և անբաժանելի կարևոր արժեքներից և սկզբունքներից մեկն է: Արվեստի միջոցով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ևս մեկ անգամ ցանկանում է ուշադրությունը սևեռել  իշխանությունների և քաղաքացիական միացյալ ջանքերին ` նպատակ ունենալով ամրապնդել հիմնարար ազատությունները, որոնք ընկած են ցանկացած ժողովրդավարական հասարակության հիմքում: Մեր գործընկերների հետ միասին մենք շարունակում ենք խրախուսել հայերին ներդրումներ կատարել  ժողովրդավարության զարգացման գործում>:

 

Միջոցառումը կազմակերպվել է ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության կողմից Արտաքին գործերի նախարարության և Կանանց առաջնորդության համաժողովի հետ համատեղ:

 

Սկսած 2007 թվականից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ  Ժողովրդավարության միջազգային օրը նշվում է սեպտեմբերի 15–ին: Այս որոշումն աջակցում է կառավարություններին խթանել և ամրապնդել ժողովրդավարության նվիրված ազգային ծրագրերը:

 

Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի մինչև սեպտեմբերի 23-ը, 15:00-17:00:

 

Դիտվել է 992 անգամ:
Print Friendly

Leave a Reply