Աշխարհի ամենահայտնի քաղաքապետներից մեկը մեղադրվում է անբարոյականության մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 19, 2011 16:03

Եվրոպայի ամենամեծ քաղաքներից մեկի քաղաքապետին մեղադրում են ոչ միայն սկանդալային վարքի, անբարոյականության մեջ, այլև,  այն բանի համար,որ նա չի կարողանում իր սեքսուալ ցանկությունները վերահսկել և նույնիսկ ապօրինի երեխա ունի: Հերթական սկանդալի կենտրոնում Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնն է, որի նկատմամբ մեղադրականը հնչեցրել է  Պիեռ Ռոլինը: Վերջինս հավաստիացնում է,որ իր ընկերուհի  Հելեն ՄաքԻնտայրի դստեր հայրը Լոնդոնի քաղքապետն է: 4 զավակի հոր հասցեին, որը մինչ այդ համարվում էր օրինակելի ամուսին, բոլոր մեղադրանքները շարադրված են նոր գրքում, որից որոշ հատվածներ իր էջերում տպագրել է «Sunday Times»: Գրքում գրված է նաև, որ Ջոնսոնը մեծ կնամոլ է, որը  չի կարողանում իր մեջ զսպել գեղեցիկ կանանց անկողին մտցնելու ցանկությունը: Քաղաքապետի մամլո քարտուղարը դեռևս չի շտապում այդ թեմայով “կիսվել”:

Դիտվել է 953 անգամ:
Print Friendly

Leave a Reply