Վարսահարդարիչի անսովոր ու օգտակար կիրառությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 19, 2011 15:38

Վարսահարդարիչներ  արտադրվում են 1920 թվից: Այդ ժամանակից ի վեր այն անփոխարինելի է վարսավիրական գործում: Սակայն, պարզվել է, որ «համեստ» ու հարմարավետ այս սարքը կարելի է կիրառել ոչ միայն իր իսկական` նախնական նշանակությամբ: Ահա մի քանի խորհուրդ.

-եթե ցանկանում եք տորթն իսկույն զարդարել գլազուրով, ապա  վարսահարդարիչի սառը-տաք օդը կօգնի այդ պրոցեսն արագացնել,

– եթե տորթը դուրս չի գալիս թխվածքի հատուկ ամանից, ապա վարսահարդարիչով  կարող եք տաքացնել ամանի տակը, ինչի շնորհիվ թխվածքն ինքն իրեն դուրս կգա:

–  շատերը սառնարանը մաքրելու համար նախապես տաք ջրով լի տարա են տեղավորում սառնարանի մեջ, սակայն, նույն արդյունքը կարելի է վարսահարդարիչով  ստանալ ու ավելի արագ:

-դրանով  կարելի է սոսնձված թուղթը,զանազան կպչաններն ու տիպերը հեռացնել նաև ավտոմեքենաների ապակիներից:

– կարելի է  մաքրության առումով անմատչելի տեղերից փոշին փչելով հավաքել մատչելի տեղ:

-վիրակապը հանելիս երբեմն ավելի ենք վնաս պատճառում կպածը քաշքշելով, մինչդեռ` վնասվածքի տեղը կարելի է վարսահարդարիչով տաքացնել ու զգալիորեն հեշտացնել վիրակապի հեռացումը:

-եթե ձեզ հարկավոր է ինչ-որ տեղ տաք թրջոց դնել ու այնքան էլ հարմար չէ նորից ու նորից այն տաքացնել, ուրեմն վարսահարդարիչը ձեզ համար է, քանի որ դրանով կարող եք  անհրաժեշտության դեպքում տաքացնել թրջոցը:

 

Դիտվել է 1034 անգամ:
Print Friendly

Leave a Reply