Արքայազնի ալիբին ապահովել է կինը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 19, 2011 14:54

Սաուդյան արքայազնի օրինական կինը պատրաստ է  հաստատել, որ այն ժամանակ, երբ իր ամուսինն իբր Իսպանիայում  իր շքեղ առագաստանավի վրա բռնաբարել է դեռատի մոդելին, ինքն ամուսնու հետ գտնվել է Ֆրանսիայում: Կնոջ խոսքով`  այդ տեղեկությունը պատրաստ է հաստատել ևս 30 մարդ:

Սաուդյան արքայազն Ալվալիդ բին Թալալը թագավոր Աբդալլի զարմիկն է ու աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: «Forbes»-ի տվյալների համաձայն, նրա կարողությունը գնահատվում է 19 մլրդ դոլար:

Արքայազնի կնոջ հայտարարությունը պայմանավորված  է  նրանով, որ նրա ամուսնու նկատմամբ գործի քննությունը վերսկսվել է:

Թալալին մեղադրում են 2008-ի օգոստոսին 20-ամյա մոդելի նկատմամբ սեքսուալ բնույթի արարք կատարելու համար: Այսպես, թե այնպես, դատարանը հայտարարել է, որ թագավորական ընտանիքի հետ շփվելու մեծ ցանկություն ունի:

 

Դիտվել է 1089 անգամ:
Print Friendly

Leave a Reply