Այսօր մեկնարկել է լրացուցիչ և շարունակական կրթությանը նվիրված համաժողովը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 19, 2011 14:44

ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ  այսօր մեկնարկել է  լրացուցիչ և շարունակական կրթությանը նվիրված համաժողով` Եվրոպական  «Թայեքս»  ծրագրի շրջանակում: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալներ Մանուկ Մկրտչյանն ու Կարինե Հարությունյանը,  Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի, պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների, քոլեջների, ուսումնարանների  և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Համաժողովի ընթացքում արտերկրից հրավիրված փորձագետները ներկայացրել են այս ոլորտի միջազգային փորձը, մասնավորապես անդրադարձ է եղել Լեհաստանի, Չեխիայի և Իսպանիայի լրացուցիչ ու շարունակական կրթության համակարգերին, օրենսդրական դաշտին և մոդուլյային կրթությանը: Ելույթ ունեցողները կարևորել են լրացուցիչ և շարունակական կրթության անհրաժեշտությունը, շեշտելով, որ այն պայմանավորված է տնտեսական համակարգի, ըստ այդմ նաև աշխատաշուկայի պահանջարկի փոփոխությամբ:

 

Դիտվել է 873 անգամ:
Print Friendly

Leave a Reply