Դեսպան Սեյրանյանի այցը Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոց

Պաշտոնական, Օրվա լուր | | September 19, 2011 14:03

Սեպտեմբերի 17-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն այցելեց Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոցը: Այն հիմնադրվել է 1997 թվականին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության աշխատակից Արմեն Քոլոյանի կողմից եւ ունի շուրջ երեսուն աշակերտ: Դպրոցում դասավանդվում են հայոց լեզու եւ գրականություն, պատմություն, կրոնի եւ Հայ Առաքելական եկեղեցու պատմություն, ինչպես նաեւ ձեռագործություն, գեղանկարչություն եւ երգեցողություն:

Դեսպանը շնորհավորեց դպրոցի անձնակազմին, աշակերտներին եւ ծնողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի եւ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ:

Իր խոսքում դեսպան Սեյրանյանը կարեւորեց սփյուռքահայ կրթօջախների դերն ու նշանակությունը երիտասարդ սերնդի հայեցի կրթության եւ դաստիարակության, հայապահպանման եւ համայնքների համախմբման գործում: Հայաստանի դեսպանը համառոտ ներկայացրեց Չեխիայում Հայաստանի նորաբաց դեսպանության գործունեությունը եւ պատրաստակամություն հայտնեց աջակցելու դպրոցի աշխատանքներին:

Հանդիպման ավարտին դեսպան Սեյրանյանը պատասխանեց ներկաների հարցերին:

 

Դիտվել է 751 անգամ:
Print Friendly

Leave a Reply