Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Հնդկաստանում. կա 50 զոհ(տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 19, 2011 12:51

 

6,8 մագնիտուդ հզորությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել հյուսիսային Սիքիմ նահանգի ու Նեպալի սահմանային շրջանում: Կան հարյուրավոր վիրավորներ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է  նահանգի մայրաքաղաք Հանգտոկից 60 կմ հյուսիս-արևմուտք: Ցնցումներն այնքան հզոր են եղել, որ զգացվել են նույնիսկ երկրի մայրաքաղաք Նյու Դելիում, որտեղ հազարավոր բնակիչներ դուրս են եկել տներից, վախենալով, որ այն կարող է կրկնվել: Ցնցումները զգացվել են նաև Կալկաթայում, Գուվահաթիում, Լաքհանուում և Հնդկաստանի այլ քաղաքներում: Կան ավերածություններ: Վնասվել են շատ տներ: Մարդիկ հավաքվում են փողոցներում` վախենալով տուն վերադառանալ:

Առնվազն 50 մարդ է զոհվել` ներառյալ բրիտանական հյուպատոսության 3 աշխատակից: Հարյուրավոր տուժածներ են տեղափոխվում հիվանդանոց: Աղետի գոտում հոսանքամատակարարումը  դադարեցված է, իսկ հեռախոսակապն էլ ընդհատումներով է աշխատում: Փրկարարական աշխատանքների համար  ներգրավել են բանակը, զինվորական ինքնաթիռներն արդեն սկսել են հումանիտար օգնությունը տեղափոխել տուժած շրջաններ:

 

Դիտվել է 1024 անգամ:
Print Friendly

Leave a Reply