Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. երեք մարդ զոհվել է, մեկը հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 19, 2011 12:43

Սեպտեմբերի 18-ին`ժամը 15.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզում`  Երևան-Սևան ավտոճա­նա­պար­հի 32-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում ‘’Մերսեդես’’ մակնիշի 99 ՏՏ 899 պետհամարանիշի  ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառերին, որի հետևանքով զոհվել են ուղևորներ`1992թվականին ծնված Վահե Ասատրյանը և երկու աղջիկներ` Սեդա և Լիլիթ (ազգանուները և ծննդյան թվերը ճշտվում են): Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ,1992թվականին ծնված Հարություն Թորոսյանը տար­բեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չարենցավան քաղաքի  հիվան­դա­նոց. առող­­ջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

 

 

Դիտվել է 1026 անգամ:
Print Friendly

Leave a Reply