Բախվել են «ԶԻԼ»-ը և «ՎԱԶ 21010»-ը, վերջինի վարորդը հիվանդանոցում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 19, 2011 12:38
Սեպտեմբերի 17-ին`ժամը 23.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցում` «Եվրոպա» ռեստորանի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար, կա տուժած և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկով) և փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ 21010» մակնիշի 18 ՍԼ 053 պետհամարանիշի և «ԶԻԼ» մակնիշի անհայտ պետհամարանիշի ավտոմեքենաները (‘’ԶԻԼ’’ մակնիշի ավտոմեքենան տեղում չի գտնվել),ինչի հետևանքով «ՎԱԶ 21010» ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի Դավիթաշեն 3-րդ թաղամասի բնակիչ,1981թվականին ծնված Վաղինակ Բադալյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել տուժածին: Վ.Բադալյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:






Facebook
Tweet This
Email This Post
