82-ամյա պապիկը և 8-ամյա երեխան մնացել էին բնակարանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 19, 2011 12:29
Սեպտեմբերի 17-ին`ժամը 17.06-ին ահազանգ է ստացվել , որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 38-րդ շենքի թիվ 15 բնակարանի բնակիչը ընկել է բնակարանում, չի կարողանում տեղաշարժվել և նրան օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ է դուռը բացել:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը: Բնակարանում հայտնաբերվել է անօգնական վիճակում գտնվող,1929 թվականին ծնված Է.Սևոյանը, որին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:
Նույն օրը ահազանգ է ստացվում, որ անչափահաս երեխա է մնացել Երևան քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցի թիվ 9 շենք 19-րդ բնակարանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը: 2003 թվականին ծնված Գրիգոր Փահլևանյանը հանձնվել է ծնողներին:






Facebook
Tweet This
Email This Post
