Դդմաշենում, Գեղհովիտում և Թավշուտում խոտի դեզ է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 19, 2011 12:26

Սեպտեմբերի 17-ից 19-ը ընկած ժամանակահատվածում հրդեհներ են բռնկվել և խոտածածկ տարածքներ այրվել հանրապետության մի շարք մարզերում: Մասնավորապես`Տավուշի մարզի Աչաջուր գյուղի մոտակայքում`4000քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում`1000քմ, Պռոշյան գյուղում`3հա, Արզնի գյուղի անտառտնտեսության պուրակում`3000քմ, Քանաքեռավան գյու­ղում` ամառանոցների մոտակայքում`13հա և 7 հա խաղողի այգի, Գետարգել գյուղում`8000քմ, Քանաքեռավան-Մրգա­շեն ավտոճանապարհի 1 կմ-ի հարակից տարածքում`8հա,  Երևան քաղաքի Օհանովի փողոցում`1000քմ, հեռուստաաշտարակի մոտակայքում (Հովսեփյան փողոցի կողմից)`5000քմ, Արցախի փողոցում`6000քմ,Մաքուր երկա­թի փորձառարական գործարանի մոտակայքում`6000քմ, Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի արոտավայրում`1,5հա, Կամո գյուղում`1հա, Արթիկ քաղաքում`1հա, Ախուրյան գյուղում`3000քմ, Մարմաշեն գյուղում`1,5հա, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում`2500քմ, Արագածոտնի մարզում` Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում`2500քմ, Դավիթաշեն գյուղի մոտակայքում`20հա, Վերին Սասնաշեն գյուղում`50հա, Լոռու մարզում` Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում`1500քմ: Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:

Նույն օրը`ժամը 14.34-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում այրվում է խոտի դեզ:  Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.05-ին, մարվել`16.10-ին:  Շ.Մարտիրոսյանի տան բակում այրվել է մոտ 6տ կուտակած անասնակեր:

Նույն օրը`ժամը 16.23-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում այրվում է խոտի դեզ:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը16.37-ին, մարվել` 17.30-ին:  Օ.Աբրահամյանի տան բակում այրվել է 180 հակ պահեստավորված անասնակեր:

Նույն օրը`ժամը 17.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 13 շենքի 3-րդ հարկում: Դեպքի վայր են մեկնել սկզբում`երկու մարտական հաշվարկ, ապա ելնելով հրդեհի բարդության աստիճանից`մեկ ավտոսանդուղք և ևս երկու մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղեկացվել են ԱԻՆ հրդեհային տեսչության, ‘’1-02’’, ‘’1-03’’ ծառայությունները և էլ.ցանցը:Դեպքի վայրում են գտնվել ՀՓԾ պատասխանատու աշխատակիցներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.30-ին, մարվել` 18.30-ին: Այրվել է Ա.Հովերյանի մեկ սենյականոց բնակարանը`մոտ 50 քմ մակերեսով: Բնակարանում հայտնաբերվել է 1947թվականին ծնված Արմինե Հովերյանի դին: Փրկարարների ուժերով պատշգամբից իջեցվել է 1986թվականին ծնված Կարեն Պետրոսյանը և շտապօգնության աշխատակիցների կողմից տեղափոխվել է ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական  կենտրոն:

Սեպտեմբերի 18-ին`ժամը 17.18-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Թավշուտ գյուղում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.32-ին, մարվել`17.55-ին: Առաքելյանին պատկանող տան բակում այրվել է կուտակված 60 հակ անասնակեր:

Նույն օրը`ժամը  18.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 32 տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.15-ին, մարվել`20.00-ին: Ռ.Դավթյանին պատկանող տան երկրորդ հարկում ամբողջությամբ այրվել է սենյակներից  մեկը` 24 քմ և մասամբ երկրորդը` 16 քմ մակերեսով:

 

Դիտվել է 657 անգամ:
Print Friendly

Leave a Reply