Ստորագրվեց ԱՄՆ օժանդակության համաձայնագրերի երկու փաստաթուղթ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 19, 2011 12:16

2011թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստորագրվեցին «Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության Համաձայնագրի Փոփոխություն թիվ 2» և «Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ կնքված օժանդակության Համաձայնագրի Փոփոխություն թիվ 2» փաստաթղթերը:

Նշված փաստաթղթերը մշակել է ամերիկյան կողմը` նպատակ ունենալով ավելացնել օժանդակության ծավալները /համապատասխանաբար` 8 310 000 և 8 791 720 ԱՄՆ դոլարի չափով/:

Համաձայնագրերի փաստաթղթերը ստորագրեցին` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տրգրան Դավթյանը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն դոկտոր Ջաթինդեր Չիման:

«Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության և Հայաստանի Հանրապետության  Կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» և «Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ կնքված օժանդակության մասին» Համաձայնագրերը կնքվել են 2010թ. օգոստոսի 6-ին: Համաձայնագրերով նախատեսված է ԱՄՆ-ի Կառավարության կողմից` ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով, Հայաստանի Հանրապետության Կառավարությանը օժանդակության տրամադրում` ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի ձևավորման, ինչպես նաև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարձրացման նպատակով:

Դիտվել է 634 անգամ:
Print Friendly

Leave a Reply