Մանկապիղծին սպանած մայրն ազատ է արձակվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 19, 2011 12:13

Հյուսիսային Օսեթիայի բնակչուհի Էլվինա Ցոգոևան, որը սպանել էր իր մանկահասակ աղջկան բռնաբարող հարևանին, ազատ է արձակվել: Դատարանի որոշմամբ  կինը  դատապարտել էր 8 տարվա ազատազրկման , հետագայում դատավճիռը մեղմվել էր:

Ցոգոևան դատապարտվել էր իր հարևանին միտումնավոր սպանելու համար, որը Ցոգոևայի 3-ամյա դստեր նկատմամբ  բռնի  գործողություններ  էր կատարել:

Սպանությունից հետո կինն  անձամբ էր խոստովանել կատարածը: Նա դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման, ապա հանրապետական դատարանը դատավճիռը մեղմել էր` հասցնելով մինչև 3 տարվա ազատազրկման:

Կինը տուն վերադարձավ մեկուկես տարի շուտ:

Ողջ դատալսման ժամանակ կնոջը պաշտպանում էին Հյուսիսային Կովկասի հարյուրավոր բնակիչներ:

Ցոգոևան կրկին իր ընտանիքի հետ է: Նա հույս ունի, որ իր ընտանիքին վիճակված դժվարությունն արդեն անցյալում է : Հիմա նա ընտանեկան ջերմությունն է վերականգնում:

 

Դիտվել է 1206 անգամ:
Print Friendly

Leave a Reply