Բրիտանացի բժիշկներին հաջողվել է անջատել սիամական երկվորյակներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 19, 2011 11:53

Լոնդոնյան հոսպիտալում մի շարք վիրահատություններ են իրականացրել, որոնց արդյունքում հաջողվել է իրարից անջատել սուդանցի  սիամական   երկվորյակներ Ռիտալ ու Ռիտագ Գաբուրա քույրիկներին: Երեխաները ծնվել էին գլուխներով սերտաճած:   Վիրահատության արդյունքում նրանք կարող  են ապրել ֆիզիկապես միմյանցից անկախ: 11-ամսական երեխաներին Սուդանից Լոնդոն էին տեղափոխել, ուր երեխաները բարեգործների աջակցությամբ մի շարք վիրահատությունների ենթարկվեցին ու հիմա իրենց լավ են զգում: Բժշկական վիճակագրության համաձայն, 2,5  մլն նորածիններից մեկ զույգը լինում է նման շեղումով` սերտաճած գլխով: Սակայն վիրահատական հաջող ելքով դեպքերը հազվադեպ են:

Դիտվել է 1282 անգամ:
Print Friendly

Leave a Reply