Մուսուլման հայրը սպառնում է սպանել կրոնափոխ եղած դստերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 4, 2009 16:56

artbarywftvfile1Մուսուլման աղջիկը, որը փոխել է կրոնն ու դարձել քրիստոնյա, վտանգի տակ է. նրան սպանել է սպառնում սեփական հայրը:

17 տարեկան Րիֆքա Բերին փախել է իր` Կոլումբիայում գնվող տանից և ապաստան գտել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի կենտրոնում:

Րիֆքան իմացել է քրիստոնեության մասին «Facebook» սոցիալական ցանցի միջոցով: Ծնողները Րիֆքայի անհետացման մասին հայտնել էին Կոլումբիա նահանգի ոստիկանություն, որը հեռախոսային զրույցների ձայնագրության միջոցով երկու շաբաթվա ընթացքում գտել էր փախած աղջկան:

Աղջիկը հավատացնում է, որ իր 47-ամյա հայրը՝ Մուհամեդ Բերին, ուզում է սպանել իրեն մզկիթի պարտադրանքով: Դատարանին տված ցուցմունքում աղջիկը հայտարարել է, որ հայրն իրեն սպառնացել է հետևյալ խոսքերով. «Եթե քո սրտում այդ Հիսուսն է, ուրեմն դու մեռած ես ինձ համար: Ես կսպանեմ քեզ»:

Մուհամեդ Բերին «CNN»-ին ասել է սակայն, որ դա սխալ ինֆորմացիա է, ինքը չի վնասի աղջկան և որ ինքն իմացել է աղջկա քրիստոնեությամբ տարված լինելու մասին:

«Ես խնդիր չեմ տեսնում, որ աղջիկս փորձի տարբեր կրոններ, բայց կուզենայի, որ նա լիներ մուսուլման»,-ասել է Բերին:

Երկուշաբթի օրը՝ դատական նիստի ընթացքում, Ջոն Սթեմբերգերը՝ Րիֆքայի փաստաբանը, և Ֆլորիդայի Քրիստոնեության փաստաբանների կազմակերպության նախագահը մեղադրել են Օհայոյի (Կոլումբիա) մզկիթին՝ տեռորիստական կապեր ունենալու մեջ: Իսլամական մշակույթի կենտրոնը հերքել է բոլոր մեղադրանքները:

Սթեմբերգերն ասել է «CNN»-ին, որ եթե աղջիկը վերադառնար Օհայո, ապա նրան կսպանեին այնտեղ: «Ես չեմ պատրաստվում թողնել, որ իմ հաճախորդը կորի գիշերվա մեջ, երբ հասնի Օհայո»,-ասել է նա:

Րիֆքան իր ծնողների կողմից բռնություններ է ենթարկվել նաև անցյալում: Նրան ստիպել են կրել իսլամին հատուկ գլխաշոր՝ չադրա, իսկ հայրը բռունցքով հարվածել է նրա դեմքին՝ գլխաշորից ամաչելու համար:

Սթեմբերգը խնդրել է Ֆլորիդայի դատարանին աղջկա խնամակալությունը հանձնել իրեն, մինչև բոլորի նրա 18 տարեկանը:

Դիտվել է 1442 անգամ:
Print Friendly

Leave a Reply