Նյու Ջերսիի բնակչուհին ցանկանում է դառնալ աշխարհի ամենագեր կինը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 19, 2011 11:35

Նյու Ջերսիի բնակչուհի Դոննա Սիմփսոնի անունը Գինեսի գրքում է գրանցվել որպես աշխարհի ամենագեր  մայրիկը:

Ծննդաբերության ժամանակ նրա կյանքին  մեծ վտանգ  էր սպառնում  գիրության պատճառով: Այդ իսկ պատճառով էլ կեսարյան վիրահատությանը մասնակցել են 30 բժիշկներ:

Դստեր լույս աշխարհ գալուց հետո  4 տարի անց կինը գիրացավ ևս  76 կգ-ով: Նա նպատակադրվել է գիրանալ մինչև 457 կգ ու դառնալ աշխարհի ամենագեր կինը: Ներկայումս նա 317 կգ է կշռում:

Ի դեպ, երեխան նույպես ջանադրաբար կերակրելով,օգնում է մորը` «նվիրական» երազանքին հասնել: Հայտնի է, որ տարեկան կինը 15 հազար կալորիա է ընդունում: Ընդ որում, առանց կողմնակի օգնության նա ի վիճակի չէ նույնիսկ ուտելիք գնել: Նա բարձր ճնշում ունի, սրտի հիվանդություն ու շաքարախտ:

Իսկ նրա դուստրը սնվում է բացառապես օգտակար մթերքով ու ակտիվ կյանք է վարում:

Ներկայումս Դոննան նոր  ընկեր է փնտրում:  Նրա խոսքով, նա պետք է բարեկազմ ու գեղեցիկ լինի ու առնվազն 10 տարով իրենից փոքր:

Կնոջ նախկին զուգընկերը սիրում էր նրա  փարթամ  կազմվածքը, ինքն ակտիվորեն զբաղվում էր սպորտով, սակայն պաշտպանում էր Դոննայի` քաշն ավելացնելու ձգտումը:

Արժե նշել, որ Դոննա Սիմփսոնը իր ծախսերն ինքն է վճարում այն գումարներով, որոնք վաստակում է սեփական կայքի միջոցով: Մարդիկ գումար են վճարում, որպեսզի տեսնեն նրա լուսանկարները, ինչի արդյունքում էլ նա տարեկան աշխատում է 60 հազար ֆունտ:

 

Դիտվել է 1314 անգամ:
Print Friendly

Leave a Reply