Թուրքիան բոյկոտով է սպառնում ԵՄ-ին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 19, 2011 10:19

Թուրքիան սպառնացել է, թե կսառեցնի հարաբերությունները Եվրամիության հետ, եթե հաջորդ տարի Կիպրոսը նշանակվի ԵՄ-ի ժամանակավոր ղեկավար: Կիպրոսի  հունաբնակ  հատվածը 2004-ին դարձել է ԵՄ անդամ, այն դեպքում, երբ  թուրքական հատվածը, ինչպես և Թուրքիան այդ պատվին չեն արժանացել: Թուրքիան երկար ժամանակ հույս ուներ դառնալ ԵՄ անդամ, ինչին ակտիվորեն դեմ էր Ֆրանսիան: Հիմա, ԵՄ անդամ երկրների տնտեսական խնդիրների հետ կապված,  ԵՄ անդամ դառնալն այնքան էլ գայթակղիչ չէ,  ու Թուրքիային այժմ ավելի գրավում է  Մերձավոր Արևելքում առաջատար դիրք զբաղեցնելը:

ԵՄ 27 անդամները հերթով կես տարով զբաղեցնում են ԵՄ- նախագահի պաշտոնը: Եկող տարի հերթը Կիպրոսինն է, որը հուլիս 1-ից պետք է հերթափոխն ընդունի Դանիայից: Թուրքիայի հետ կոնֆլիկտը անհանգստացնում է ոչ միայն Կիպրոսին, այլ նաև մյուս եվրոպական երկրներին, որոնց Կիպրոսն ուզում է ներգրավել իր առափնյա ջրերում գազի պաշարների աղբյուրների հետախուզման մեջ: Թուրքիան վիճարկում է Կիպրոսի իրավունքն այդ աղբյուրների նկատմամբ:

 

Դիտվել է 925 անգամ:
Print Friendly

Leave a Reply