ՀՀ Հանրային խորհրդի հրավերով սեպտեմբերի 17-ին երկօրյա այցով Երևան ժամանեց Չինաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակությունը՝ ՉՏՍԽ փոխնախագահ Յանգ Անցյանգի գլխավորությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 19, 2011 0:17

Պատվիրակությանը՝ ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի և ՀԽ մի շարք անդամների հետ սեպտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը ՀՀ Հանրային խորհրդի և ՉՏՍԽ համագործակցությունը բնորոշել է վերջին տարիներին հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացման վառ վկայություններից մեկը:

 

Այնուհետ հայ-չինական համագործակից խորհուրդների պատվիրակություններին Մայր աթոռ Ս. Էջմիածնում ընդունել է Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը:

 

Չինաստանից ժամանած հյուրերը ՀԽ անդամների հետ Մայր աթոռում այցելել են Գանձերի թանգարան, Երևանում՝ Հայաստանի պատմության թանգարան, ապա՝ Գառնու տաճար և Գեղարդի վանք:

 

Սեպտեմբերի 19-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը ՀՀ Հանրային խորհուրդն ու Չինաստանի Տնտեսական և սոցիալական խորհուրդը հանդիսավոր պայմաններում երկկողմ համագործակցության պայմանագիր կստորագրեն:

 

Այնուհետ ՉՏՍԽ պատվիրակությունը ՀԽ անդամների հետ կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի զոհերի հուշարձանին, կայցելի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

 

Հայաստանից մեկնելուց առաջ ՀՀ Հանրային խորհրդի՝ Չինաստանից ժամանած գործընկերները կայցելեն ՙՍինոփսիս-Արմենիա՚ ընկերություն:

 

 

ՀՀ Հանրային խորհրդի

տեղեկատվություն

18.09.2011թ.

 

 

 

 

 

Դիտվել է 882 անգամ:
Print Friendly

Leave a Reply