«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ը դատարանի միջնորդությամբ ՕԵԿ-ից ինֆորմացիա է պահանջում

Օրվա լուր | | September 4, 2009 19:30

2009թ. ապրիլի 21-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» քաղաքապետի ընտրությունների ժամանակ ընտրություններին մասնակցող 7 կուսակցություններին հարցում է ուղղարկել` ներկայացնելու 2008թ հունվարից դեկտեմբեր ամիսների ֆինանսական հաշվետվության պատճենը, ինչպես նաև, թե կուսակցությունները նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից, այսինքն 100 000 ավել արժողությամբ նվերներ ընդունում են, թե ոչ:
«Օրինաց երկիր» կուսակցությունը հարցմանը պատասխանել է Տեղեկատվության ազատության մասին օրենքի խախտումով` հարցման պատասխանն ուշացնելով 5 օրից և չնշելով ուշացման հիմքերի մասին:

«Կետրոն և Նորք Մարաշ» առաջին ատյանի դատարանում այսօր դատական 2-րդ նիստն էր, որը նախագահում էր դատավոր Կարախանյանը: Դատական նիստի հայցվոր կողմը «Ինֆորմացիայի ազատության կենտրոնն» էր, պատասխանողը` «Օրինաց երկիր» կուսակցությունը:

Դատական նիստի ընթացքում «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի իրավունքների պաշտպան Կարեն Մեժլումյանը պահանջ էր ներկայացնում կուսակցությանը, որպեսզի կուսակցությունը ինֆորմացիան ամբողջովին տրամադրի:
Մինչդեռ «Օրինաց երկիր» կուսակցության իրավաբան Արմեն Ավագյանը դատական նիստի ժամանակ նշեց, որ իրենք 100 000դրամ նվիրաբերող աղբյուրներին կարող են բացահայտել այն դեպքում, եթե դրանց առկայությունը հաստատված է պետռեգիստրում:

Մինչև բուն դատավարությունը սկսելը կուսակցության իրավապաշտպանը դատարանին խնդրեց հաստատել պետռեգիստրից պատճեններ ստանալու վերաբերյալ միջնորդությունը: Դատարանն այն հաստատեց. հաջորդ դատական նիստը տեղի կունենա այն ժամանակ, երբ լինեն պետռեգիստրից ստացված պատճենները:
Նիստից հետո  Մեժլումյանն «Անկախ»-ին  հայտնեց, որ կուսակցությունը հարցման առաջին` այսինքն ֆինանսական տարեկան հաշվետվության մասին  ևս պատասխանել է թերի. բաց են թողնված որոշ կարևոր սյունակներ, չկա գրության ամիս-ամսաթիվը, ստորագրությունը ևս կասկածի տակ է:

Դիտվել է 1198 անգամ:
Print Friendly

Leave a Reply