Տիգրան Սարգսյանը ծանոթացել է ժամանկակաից hայ նկարիչների Հայաստանի ազգային պատկերասրահին նվիրաբերած աշխատանքներին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 18, 2011 22:17

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ: Վարչապետը ծանոթացել է սեպտեմբերի 17-ին բացված ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված ժամանակակից հայ նկարիչների Հայաստանի ազգային պատկերասրահին նվիրաբերած աշխատանքներին:
Կառավարության ղեկավարին են ներկայացվել նաև «Դալին և սյուրռեալիստները» խորագրով ցուցահանդեսի աշխատանքները՝ նվիրված սյուրռեալիստական ուղղության հայտնի նկարիչներ Սալվադոր Դալիին, Հանս Բելմերին, Լեոնոր Ֆինիին, Ջորջո դե Կիրիկոյին:
Ցուցահանդեսում ներկայացված են նաև աբստրակցիոնիզմի հիմնադիր Վասիլի Կանդինսկու գրաֆիկական թերթերը` քսիլոգրաֆիաները, «Արժիլե» պատկերասրահի (ԱՄՆ, Լոս Անջելես) տնօրեն Քրիստին Արժիլեի հավաքածուից:

Դիտվել է 1477 անգամ:
Print Friendly

Leave a Reply