Հաստատվել է շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 17, 2011 20:31
Հայաստանի շախմատի ֆեդերացիան հաստատեց հոկտեմբերի 15-20-ը Երևանում Ռուսաստանի հավաքականի հետ շևենինգենյան մրցակարգով անցկացվելիք մրցախաղում Հայաստանի թիմի կազմը: Մեր հավաքականի կազմում հանդես կգան` գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանը, Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը: Վերջին երկուսն այդ իրավունքը նվաճեցին` հաջող հանդես գալով Երևանում անցկացված ընտրական մրցաշարում:






Facebook
Tweet This
Email This Post
