Պայքարը շարունակում է միայն Հարություն Ենոքյանը

Օրվա լուր | | September 17, 2011 20:06

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցյացվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, ազատ ոճի ըմբիշների մրցաշարի երկրորդ օրը պայքարի ոլորտ ներգրավվեցին  60, 84, 96 կգ քաշայինները: Հայաստանի երեք ներկայացուցիչներից երկուսը պարտվեցին առաջին իսկ գոտեմարտում: 60 կգ քաշային Նարեկ Սանոյանը 0:5, 2:8 հաշվով զիջեց գերմանացի Թիմ Շլայխերին: 84 կգ քաշայինների մրցավեճում Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Հաջիմուրադ Նուրմահոմեդովն էլ նրա բախտին արժանացավ: Նա 2:3 հաշվով պարտվեց թուրք Սերդար Բոկեին: Իսկ ահա, 96 կգ քաշային Հարություն Ենոքյանը 7:1 հաշվով պարտության մատնեց նամիբիացի Անգուլա Շիկոնգոյին և շարունակեց պայքարը:

Դիտվել է 933 անգամ:
Print Friendly

Leave a Reply