Կենսաբանները բացահայտել են,որ ագռավները սպասելու հատկություն ունեն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 17, 2011 18:33

Որոշում կայացնելուց առաջ երկար դադարն այն պայմաններում, երբ այդ սպասումը կարող է  ինչ որ կերպ վարձատրվել, նման հատկություն մինչ օրս նկատել են միայն մարդու ու որոշ կապիկների մոտ: Սակայն հիմա գիտնականները բացահայտեցին, որ այդ հատկությունով օժտված են նաև ագռավները: Փորձի ժամանակ Ստրասբուրգի մասնագետները ագռավներին սովորեցրել էին կտրոնը փոխանակել սննդի հետ (հաց, խաղող, պանիր, երշիկ): Ուսումնասիրությանը “մասնակցում “ էր  2 տեսակի 12 ագռավ. 6 սովորական ու 6 սև ագռավ, տարբեր տարիքի ու սեռի: Փոխանակման ժամանակ հետազոտողները յուրաքանչյուր ձեռքում մեկ պարգև էին պահում, մեկը` ավելի նախընտրելի, մյուսը` նվազ ցանկալի յուրաքանչյուր թռչնի համար, քանի որ նրանցից յուրաքանչյուրն անհատական նախապատվություն ուներ: Ընդ որում ուտելիքի մի չափաբաժինը պահում էին փակ բռունցքի մեջ, իսկ մյուսը` բաց ափի վրա: Ագռավը վերցնում էր հյուրասիրությունը, իսկ որոշ ընդմիջունից հետո`  թռչնին առաջարկում էին  փոխանակություն կատարել: Եթե ագռավը չէր ուտում առաջին պարգևը, նա կարող էր փորձարարին վերադարձնել այն ու փոխարենը վերցնել բռունցքի մեջինը: Իսկ ամենակարևորը, այդ սպասման ժամանակը փոփոխվում էր քաոսայնորեն, ամեն մոտեցման ժամանակ,  դադարը տարբեր  էր լինում` 0-ից մինչև 5 րոպե: Ու պարզվեց, որ ագռավները կարողանում են զսպել իրենց ու առաջին իսկ հյուրասիրությանը  վրա չպրծնել, այլ պահպանել  այն (որոշ ագռավներ այն դնում էին գետնին),  ավելի ցանկալի ուտելիքի հետ փոխանակելու համար: Գիտնականներն ասում են, որ նրանք կարողանում էին մի քանի րոպե համբերել:  Ուսումնասիրություններով  հետազոտողները եզրակացրին, որ ագռավները պրիմատների հետ նույն մակարդակի վրա են այդ հատկությամբ:

 

Դիտվել է 1295 անգամ:
Print Friendly

Leave a Reply