«ԷՐԵԲՈՒՆԻ – ԵՐԵՎԱՆե – 2793

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 17, 2011 16:24

Հայաստանի Հանրապետության անկախության օրը`սեպտեմբերի 21–ին, «Էրեբունի – Երևանե տոնակատարությունների շրջանակում, Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին հրավիրում է մասնակցելու  Երևանի օրվան նվիրված տոնական միջոցառումներին.

 

Ժամը 9:30–ին Ֆրանսիայի հրապարակից երկու ուղղություններով կմեկնարկի փողային նվագախմբերի տոնական երթը:

 

Ժամը 13:00–ից մինչև ուշ գիշեր Ազատության հրապարակում հանրապետության լավագույն երգիչ–երգչուհիների, երգի և պարային համույթների, այդ թվում նաև մանկական, լավագույն դիջեյների մասնակցությամբ տեղի կունենա տոնական մեծ  համերգ.  Արտո Թունջբոյաջյան, Էմ Փի Ռեյ, Դորիանս, Ռեինկարնացիա, դիջեյ Դելլ և շատ ուրիշներ.

 

Ժամը 13:00–ից 22:00–ը Հյուսիսային պողոտան կվերածվի Վարպետաց քաղաքի`ամենատարբեր ցուցադրություններով, թափառաշրջիկ երաժիշտներով ու ձեռնածուներով, մինի ներկայացումներով:

 

Ժամը 13:00–ից 20:00–ը Մաշտոցի պողոտայում `Մալիբու սրճարանի հարևանությամբ, իսկ ժամը 18:00–ից 23:00–ը Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ `մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հանրապետության լավագույն կատարողների մատուցմամբ հնարավորություն ունեն ունկնդրել ազգագրական ու ժողովրդական երգեր:

 

Նախորդ դարասկզբի Երևանում հայտնվելու ցանկություն ունեցողները ժամը 13:00–ից 20:00–ը կարող են այցելել Աբովյան փողոցի Մոսկվա կինոթատրոնից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատված:

 

Ժամը 13:00–ից 22:00–ը Անգլիական այգում  հնարավորություն ունեք ունկնդրել ինքնուս երաժիշտների կատարումները, ինչպես նաև մասնակցել «Առողջ երևանցիե ակցիային:

 

Վինտսերֆինգի սիրահարներին էլ Ժամը 17:00–ից հրավիրում ենք Կարապի լիճ `ներկա գտնվելու մարզաձևի ցուցադրական ելույթներին:

 

Ջազի սիրահարները  ժամը 16:00–ից Մոսկովյան պուրակում երիտասարդ ջազբենդերի կատարմամբ կարող են ունկնդրել սիրված երաժշտություն:

 

Իսկ դասական երաժշտության սիրահարներին Երևանի քաղաքապետարանը Ժամը 16:00–ից հրավիրում է Կոմիտասի արձանին հարակից պուրակ:

 

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների հրապարակներում,այգիներում ու պուրակներում կթևածի տոնական երգն ու երաշժտությունը , կկազմակերպվեն մշակութային ու մարզական միջոցառումներ:

 

Իսկ ժամը 22:30 –ին մայրաքաղաքի երկինքը կլուսավորի տոնական շքեղ հրավառությունը:

 

 

 

Երևանի քաղաքապետարան

 

Դիտվել է 1075 անգամ:
Print Friendly

Leave a Reply