“Սիթի տուր” ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի 22–ին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 17, 2011 16:19

Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով մայրաքաղաքի կենտրոնական որոշ փողոցներում երթևեկության ժամանակավոր դադարեցման հանգամանքով պայմանավորված ` Երևանի քաղաքապետարանի զբոսաշրջային “Սիթի տուր” ծրագիրը նախապես հայտարարված սեպտեմբերի 17–ի փոխարեն կմեկնարկի սեպտեմբերի 22–ից: Տեղեկացնենք, որ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ ` սեպտեմբերի 22–ից 24–ը “Սիթի տուր” –ի էքսկուրսիաները կիրականացվեն բացառապես երեխաների համար ` անվճար սկզբունքով:
Երևանի քաղաքապետարան

Դիտվել է 1046 անգամ:
Print Friendly

Leave a Reply