Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահները չեն մասնակցի սեպտեմբերի 21-ի տոնակատարություններին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 17, 2011 16:03

Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել են մասնակցել Հաաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։

Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը նման որոշում կայացնելու մանրամասներ չի հայտնել։

Երկրորդ նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն իր հերթին հայտնել է, որ Ռորբերտ Քոչարյանը եւս չի մասնակցի միջոցառումներին, քանի որ այդ ժամանակ նա երկրում չի լինելու, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, երկու նախագահներին սեպտեմբերի 21-ի պաշտոնական ճաշին, զինվորական շքերթին եւ համերգին մասնակցելու հրավեր է ուղարկվել։

Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանը Հայաստանի նախագահ է եղել 1991-1998 թվականներին, Ռոբերտ Քոչարյանը՝ 1998 թվականի մարտի 30-ից 2008 թվականի ապրիլի 9-ը։

 

Դիտվել է 1619 անգամ:
Print Friendly

Leave a Reply