Անցած շաբաթ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը տակավին անհանգիստ էր

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 17, 2011 14:57

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները առաջնագծի գրեթե բոլոր ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են ավելի քան 280 անգամ, արձակելով շուրջ 1600 կրակոց: Ադրբեջանական բանակի նախահարձակ գործողությունների արդյունքում արձանագրվել է վիրավորման մեկ դեպք: Մասնավորապես, սեպտեմբերի 12-ին ժամը 16.25-ի սահմաններում Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից միջին ծանրության հրազենային վիրավորում է ստացել ՊԲ եֆրեյտոր, 1992թ. ծնված Վահե Ներսեսի Մանուկյանը:

ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Ըստ նախնական տեղեկությունների ադրբեջանական զինուժը ևս ունեցել է կորուստներ:

Բացի առաջնային գծում արձանագրված հրադադարի խախտումներից, անցած յոթնօրյակում հակառակորդի անօդաչու սարքերը մի քանի անգամ շփման գծի երկարությամբ իրականացրել են հետախուզական թռիչքներ: ՊԲ հակաօդայինները հավաստանշել են նրանց գործողությունները և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ: Մասնավորապես սեպտեմբերի 12-ին ժամը 7.30-ի սահմանում ՊԲ ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում Մարտունու շրջանի Վազգենաշեն  գյուղի մերձակայքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի մեկ անօդաչու թռչող սարք:

Հավելենք, որ խփված ինքնաթիռի մասերը գտնվում են ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ: Դեպքի մանրամասները ուսումնասիրելու համար ստեղծվել է հանձնաժողով,  տարվում է քննություն:


ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

—–

Դիտվել է 1018 անգամ:
Print Friendly

Leave a Reply