Բախվել է ծառին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 17, 2011 14:08

Սեպտեմբերի 16-ին` ժամը 09.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Շահումյան փողոցում ‘’ՎԱԶ 2101’’ մակնիշի 56 ՏՏ 860 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ծառին:

Ավտոմեքենայի վարորդ,1987թվականին ծնված Վիգեն Հարությունյանը տեղափոխվել է Վայք քա­ղա­քի հիվանդանոց, այնուհետև` ողնաշարի կոտրվածքի կասկածանքով` Երևան քաղաքի ‘’Էրեբունի’’ բժշկական կենտրոն:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

 

Դիտվել է 1053 անգամ:
Print Friendly

Leave a Reply