Ուշագրավ բացահայտումներ՝ կապված լուծվող սուրճի շուկայի գերիշխող «Մոկոնաթ» ընկերության վարքագծի հետ. Հանձնաժողովը կհրապարակի իր որոշումը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 17, 2011 14:03

Երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 19-ին, ՀՀ ՏՄՊՊՀ նիստում կհրապարակվի լուծվող սուրճի ներկրման ոլորտում գերիշխող դիրք ունեցող «Մոկոնաթ» ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները:
Դեմպինգ, խտրական գների կիրառում և անհիմն գնաճ. Ընկերության վարքագծի հետ կապված ուշագրավ բացահայտումներ
Հանձնաժողովի ուսումնասիրություններով բացահայտվել է, որ, վերոնշյալ ընկերությունը տևական ժամանակ լուծվող սուրճն իրացրել է խիստ տարբերակված գներով,իսկ որոշ դեպքերում էլ՝ անհիմն կերպով բարձրացրել է գինը: Բացի այդ, մի որոշ ժամանակահատված  էլ «Մոկոնաթը» գների կտրուկ իջեցման միջոցով փորձել է շուկայից դուրս մղել իր մրցակիցներին, ըստ էության՝ իրականացնելով դեմպինգ:
Տեղեկացնենք նաև, որ  «Մոկոնաթ» ընկերությունը խոշոր մասնաբաժիններ ունի նաև «Սառեցրած ձկներ», «Ներկրվող սառեցված միս» և «Բրինձ» ապրանքային  շուկաներում:

 

Դիտվել է 842 անգամ:
Print Friendly

Leave a Reply