Վարդանանց փողոցում տեղի է ունեցել ավտոպատահար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 17, 2011 13:50

Սեպտեմբերի 16-ին` ժամը 19.15-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում`Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում տեղի է ունեցել  ավտոպատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր են մեկնել  մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը և մեկ մարտա­կան հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում ‘’ՎԱԶ 21015’’ մակնիշի 28 ՏՏ 333 պետհամարանիշի  ավտոմեքենան բախվել է ‘’Ֆոլկսվագեն-Վենտո’’ մակնիշի 16 ԼԼ 926 պետհամարանիշի  ավտոմեքենային:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը` տեղի ուժերով ‘’Ֆոլկսվագեն-Վենտո’’ ավտո­մեքենայից դուրս են բերվել վարորդ,1978թվականին ծնված Դավիթ Նազլուխանյանը և ուղևոր,1985թվականին ծնված Արթուր Շախվերդյանը, իսկ ‘’ՎԱԶ 21015’’ ավտոմեքենայից`վարորդ,1991թվականին ծնված Էդուարդ Ավետիքյանը և ուղևոր,1968թվականին ծնված Էդիտա Ավետիքյանը:Տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանա­ձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց:

Ավետիքյանների և Դ.Նազլուխանյանի  առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավա­րար, իսկ Ա.Շախվերդյանինը` ծանր:

 

 

Դիտվել է 1089 անգամ:
Print Friendly

Leave a Reply