Լենինի մարմինը կյանքի նշաններ է ցույց տալիս (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 17, 2011 12:34

Անհավատալի է, սակայն  ամերիկյան պարանորմալ երևույթների հետազոտող Ֆիլադելֆիայի մեխանիկայի  համալսարանի պրոֆեսոր Ջոն Կապրի կրտսերը սենսացիոն հայտարարություն է արել:

Բանն այն է, որ 2 տարի առաջ, ինտերնետում մի տեսանյութ էր հայտնվել Լենինի դամբարանից, ուր ցուցադրված է  առաջնորդի դին: Տեսանկարահանումը կատարվել է  ուշ գիշերին, տեսադիտման խցիկներով, որտեղ երևում է, թե ին չպես է  սարկոֆագի մեջ պառկած առաջնորդը 23-րդ  ակնթարթին  բարձրացնում ձախ ձեռքը, ողջ մարմնով առաջ ձգվում ու կրկին հետ ընկնում: Սկզբում տեսանյութը ոչ մի տպավորություն էլ չգործեց, քանի որ այն համարեցին սովորական մոնտաժի ու հատուկ  էֆեկտներով ստացած մի բան, սակայն, մի քանի տարի հետո, երբ արդեն դրա մասին մոռացել էին, այն հայտնվել էր ամերիկյան հետազոտողների ձեռքում, որոնք վաղուց էին ապացույցներ փնտրում այն տեղեկություններին, որ իբր Կրեմլում Ռուսաստանի նախկին առաջնորդների ուրվականներն են շրջում, դրանց թվում և` Լենինը: Տեսագրությունը մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկելուց հետո, Կապրին ու իր թիմը մի սենսացիոն հայտարարություն արեցին.ոչ մի մոնտաժ կամ  էլ հատուկ էֆեկտ չկա: Այն սովորական ժապավենի վրա է կատարված: “Մենք ապշած էինք ստացված արդյունքներով, մեր մասնագետները նույնիսկ ֆոտոմոնտաժի ակնարկ չհայտնաբերեցին, մի խոսքով, ոչ մի հետք: Ավելին, կադրերի հաշվարկային թիվն ու ժամանակը, որը երևում է վերևում, 100 տոկոսով համապատասխանում է  դամբարանում կիրառվող  խցիկների նորմատիվներին”,-գրում է Կապրին իր հոդվածում: Խոսքը եզրափակելով նա գրում է, դեռևս ինձ ու իմ գործընկերներին Լենինին մոտ չեն թողել: Դամբարանի պահակակետում չգիտես ինչու հրաժարվեցին օգնել հետազոտությանը,  պատճառաբանելով գաղտնիությունը: Սակայն Կապրիի հայտարարությանն արձագանքեցին Կրեմլի “հնաբնակները” “ Նրանցից մեկը, որը հայտնի պատճառներով ցանկացել է անանուն մնալ, ասել է, որ դա ամենևին էլ սենսացիա չէ, քանի որ Լենինի մարմինը կյանքի նշույլներ վաղուց է տալիս: Նրա մահից հետո արդեն տասնյակ ծառայողներ` հավաքարարից սկսած` վերջացրած նախարարներով, նրան տեսել են Կրեմլում թափառելիս: Սակայն խորհրդային շրջանում դրա մասին լռում էին, հասկանալով,  թե նման դեպքում ինչ կարող էր լինել: Ժամանակակից Ռուսաստանում  Լենինին ավելի հազվադեպ են տեսնում: նրա “ակտիվացման” հերթական շրջանը մի քանի տարի առաջ է եղել: Նույն անանուն վկայի խոսքով, այժմ Լենինը ոչ միայն հայտնվում է Կրեմլի միջանցքներում, այլև բռունցքով սպառնում ինչ որ մեկին:

“Լենինն ապրել է, ապրում է ու կապրի”, գուցե այս լոզունգն այնքան էլ անիմաստ չէ. ով գիտի, գուցե դարասկզբին փորձարարություն են արել, սառեցրել կամ էլ մումիֆիկացրել են հատուկ կերպով, ու հիմա այն կենդանանում է, որպեսզի իշխանությունը ժողովրդին վերադարձնի”, ասում է ՌԴԿԿ –ի աղբյուրը:

 

 

 

 

Դիտվել է 4308 անգամ:
Print Friendly

Leave a Reply