Հրդեհներ խոտածածկ տարածքներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 17, 2011 11:39
Սեպտեմբերի 16-ին` ժամը 11.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի թիվ 45 փողոցում` ավտոշուկայի հարակից տարածքում, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խ.Դաշտենց փողոցի թիվ 54 տան մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.03-ին, մարվել` 12.35-ին: Այրվել է 5000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:
…
Նույն օրը`ժամը 20.54-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ռազմական ոստիկանության շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.03-ին, մարվել` 22.18-ին:
Այրվել է 6 հա հնձած ցորենի արտ:
…
Նույն օրը`ժամը 21.29-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում` ցանկապատված պահեստային կետի տարածքում, այրվում է պահեստավորված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.40-ին, մարվել` 07.15-ին:
Այրվել է 300 քմ խոտածածկ տարածք և 9000 հակ պահեստավորված անասնակեր:
…
Նույն օրը`ժամը 22.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզում` Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 8 կմ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.17-ին, մարվել` 22.39-ին:
Այրվել է 5000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:






Facebook
Tweet This
Email This Post
