NASA. մեկ շաբաթից Երկրագնդի ցանկացած կետում կարող է 6-տոննանոց տիեզերական աղբ թափվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 17, 2011 10:48
Ամերիկյան տիեզերական NASA գործակալությունը զգուշացնում է, որ 6-տոննանոց արբանյակը սրընթաց մոտենում է Երկրագնդին ու կարող է հաջորդ շաբաթվա ընթացքում մեր մոլորակին բախվել: Այն ուղեծրում է ավելի քան 20 տարի, տիեզերք է ուղարկվել շաթլ “Դիսկավերիի” կողմից: NASA Զգուշացնում է , որ բախման հավանականությունը շատ մեծ է: Գործակալությունը հաստատում է, որ արբանյակը աշխարհի ցանկացած կետում կարող է հայտնվել: Իսկ ավելի հավանական է, որ այն բազմաթիվ բեկորների բաժանվի կամ էլ Երկրի մթնոլորտում այրվի: Մինչ օրս ոչ մի երկրաբնակ չի տուժել տիեզերական աղբի պատճառով:






Facebook
Tweet This
Email This Post
