Միհրան Ջաբուրյանը տիրացավ օլիմպիական ուղեգրի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 17, 2011 9:08

Ստամբուլում անցկացվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունը հաջող սկսեցին մեր երկրի ազատոճային մարզիկները: Մրցումների առաջին օրը պայքարի ոլորտ ներգրավվեցին միայն 55 կգ քաշային ըմբիշները, և Միհրան Ջաբուրյանին հաջողվեց տիրանալ օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգրի: Ի  դեպ, այն հավաքականն է և կարող է մրցավայր ուղևորվել այնպիսի ըմբիշ, ով նույնիսկ օլիմպիական վարկանիշային մրցումների չի մասնակցել: Ի դեպ, Ջաբուրյանն  առաջին իսկ գոտեմարտում պարտվեց ապագա չեմպիոնին` Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկտոր Լեբեդևին: Եվ քանի որ, վերջինս դուրս եկավ եզրափակիչ,  Միհրանը շարունակեց պայքարը: Բրոնզե պարգևի համար մրցամարտում Ջաբուրյանը թեև զիջեց Ղազախստանը ներկայացնող Դուլետ Նիվազբեկովին, սակայն արժանացավ ուղեգրի: Բանն այն է, որ այն տրվում է 6 լավագույններին:

 

Դիտվել է 724 անգամ:
Print Friendly

Leave a Reply