Մեքսիկացի զինվորները երկու ժամ գրոհել են հանցագործներով տունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 8, 2009 12:58

51Հունիսի 7-ին մեքսիկական բանակի զինվորները երկու ժամ շարունակ գրոհել են Ակապուլկոյում գտնվող տներից մեկը, որտեղ թաքնված են եղել զինյալ հանցագործներ: Արդյունքում սպանվել է 15 հանցագործ և առնվազն 1 զինվոր:

Տան գրոհի ավարտից հետո իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել են ձեռքերը կապած չորս տղամարդ, որոնք հայտնել են, թե պատանդ վերցված ոստիկաններ են: Այս տեղեկությունը դեռևս չի հաստատվել: Ըստ այլ տեղեկությունների` տանը դարանակալած հանցագործները թմրանյութերի վաճառքով զբաղվող տեղի խմբավորումներից մեկի անդամներ են:

AP գործակալություն
Լուսանկարը` AFP

Դիտվել է 1201 անգամ:
Print Friendly

Leave a Reply