Նեվադայի ավիացուցադրության ժամանակ ընկել է օդանավը,զոհվել են տասերկու հոգի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 17, 2011 8:52

Նևադա նահանգի Ռինո քաղաքում ավիացուցադրության ժամանակ  կործանվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ինքնաթիռը: Ինչպես հաղորդում են տեղական բժշկական աղվյուրները,ավիավթարի արդյունքում մահացել են առնվազն տասերկու հոգի և վիրավորվել են ավելի քան 75-ը,4о-ը տեղափոխվել են հիվանդանոց,նրանցից 25 -ը կրիտիկական վիճակում են :  P-51 Mustang -ի  օդաչու հրաձիգը բարձր կարգի թռիչքաձև ցույց տալու ժամանակ կորցրել է ղեկավարումը և  բարձր արագությամբ խրվել է տրիբունաներ մեջ ,որտեղ հանդիսատեսներն էին, այդ պատճառով զոհվածների թիվը կարող է ավելանալ; ,հաղորդում է   ИТАР-ТАСС-ը:

 

CNN-ի ցույց տված կադրերից երևում է , որ ինքնաթիռը  ուղղահայաց խրվել է գետնի մեջ  մի քանի տասնյակ մետր հեռու գլխավոր տրիբունայից, որտեղ հանդիսատեսն էր:

P-1 Mustang-ը այն կործանիչներից է,որոնք ԱՄՆ -ի և Մեծ  Բիտանիայի զինված  ուժերում էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

Ռինոյում է  անց կացվում  Ազգային ավիաչեմպիոնատը:   Այն ամեն տարի  սեպտեմբերին է  ու   գրավում է  հազարավոր  հանդիսատեսների  և  ավիատեխնիկայի սիրահարների :

Առաջին  ավիաչեմպիոնատը  տեղի է ունեցել  1964 թ.: Կազմակերպիչը  Համաշխարհայինի վետերան օդաչու   Բիլ Ստեդն էր:  Այդ միջոցառման ընթացքում, իր ամբողջ պատմության ժամանակ  ,տարբեր պատճառներից  մահացել են  19 հոգի:

 

Դիտվել է 1233 անգամ:
Print Friendly

Leave a Reply