Ադրբեջանցիները պահանջում են Հայաստան այցելած նախարարի հրաժարականը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 4, 2009 16:30
Ազադա Ռագիմով

Ազադա Ռագիմով

Ադրբեջանցի մի խումբ ակտիվիստներ պահանջել են Սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Ազադա Ռագիմովի և ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ֆիզուլի Ալեկպերովի հրաժարականը:

Ադրբեջանցիների դժգոհությունների պատճառը, ինչպես հաղորդում է «lenta.ru»-ն, այն է, որ Ռագիմովը և Ալեկպերովը վերջերս այցելել էին Հայաստան: «Այցելելով Հայաստան` նրանք ցույց են տվել, որ ծառայում են հայկական քաղաքականությանը: Նրանք պետք է պատասխան տան անարդար քայլերի համար և պետք է հեռացվեն իրենց պաշտոններից»,- ասված է հայտարարության մեջ:

Ռագիմովը և Ալեկպերովը Հայաստան էին այցելել սեպտեմբերի 2-ին: Այցի պատճառը ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների չեմպիոնատն է, որ տեղի կունենա Հայաստանում սեպտեմբերի 11-13-ը:

Ադրբեջանցի ակտիվիստները դեմ են նաև, որ ադրբեջանցի սպորտսմենները Հայաստան այցելեն:

Երեկ` սեպտեմբերի 3-ին, բողոքականները գնացել են Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարարություն և պահանջել հանդիպում նախարարի հետ: Մերժում ստանալով` նրանք ծեծկռտուք են սկսել հերթապահ ոստիկանների հետ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները նրանց դուրս են վռնդել նախարարության շենքից:

Դիտվել է 1101 անգամ:
Print Friendly

Leave a Reply