Հայ-կորեական քաղաքական խորհրդակցություններ ՀՀ ԱԳՆ-ում

Պաշտոնական, Օրվա լուր | | September 16, 2011 21:37

Սեպտեմբերի 16-ին Երեւանում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության ու Կորեայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ:

Հայկական կողմից պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, կորեական կողմից` Կորեայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարարության Եվրոպայի բյուրոյի գլխավոր տնօրեն Լի Վուկ-հեոն:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունների, առեւտրատնտեսական, մշակութային կապերի ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի զարգացումը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող երկկողմ համագործակցությունը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Այդ համատեքստում փոխարտգործնախարար Մանասարյանը հյուրերի ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

 

 

 

Դիտվել է 967 անգամ:
Print Friendly

Leave a Reply