Երկու ոսկե պարգև ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության առաջին օրը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 16, 2011 21:07

Բելգիայի Լոմել քաղաքում այսօր պայքարը սկսեցին ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության մասնակիցները:Մեր երկիրը ներկայացնում է 8 ձյուդոյիստ և 1 ձյուդոյիստուհի: Առաջին օրը Հայաստանից իրենց կարողությունները փորձեցին 5-ը: Նրանցից միայն երկուսին հաջողվեց հաղթանակներ տանել և հասնել եզրափակիչ: Ի դեպ, 55 կգ քաշային Գարիկ Հարությունյանը կիսաեզրափակչում պարտության մատնեց ադրբեջանցի Օրուջ Վալիզադային, իսկ եզրափակչում տպավորիչ հնարքով հաղթեց վրացի Լերի Ցելիձեին: 60 կգ քաշային Գոռ Հարությունյանն էլ  եզրափակչում 1 րոպե 49 վայրկյանում «իպոնով»` մաքուր հաղթեց ֆրանսիացի Վինսենթ Լիմարին և նույնպես արժանացավ ոսկե պարգևի:

 

 

Դիտվել է 981 անգամ:
Print Friendly

Leave a Reply