Սեքս գործադուլն օգնեց ֆիլիպինուհիներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 16, 2011 19:03

Ֆիլիպինյան արշիպելագի  հարավում գտնվող Մինդանաո կղզու գյուղի բնակչուհիները կարողացան դադարեցնել իրենց ամուսինների թշնամությունը միմյանց նկատմամբ, որոնք կլանների անդամներ էին  ու խմբավորումներ էին կազմավորել: Ինչպես հայտնում են ՄԱԿ-ից, կանայք իրենց ամուսիններին գործադուլ են հայտարարել, սպառնալով զրկել սեքսից այն դեպքում, եթե նրանք չդադարեցնեն թշնամությունը: Գաղափարը Դադո  գյուղի բնակչուհի Խասնեինն  է, որն իր ընկերուհիների հետ գյուղում կարի արտադրամաս է հիմնել: Երբ եկավ հագուստը մյուս գյուղ տանելու ժամանակը, կանայք դժվարության առջև կանգնեցին. Նրանք չկարողացան պատրաստի արտադրանքը հարևան գյուղ տանել, քանի որ թշնամական խմբավորումները փակել էին ճանապարհները: Դրանից հետո կնոջ գլխում ծագեց սեքս գործադուլի գաղափարը: Նա իր ամուսնուն(որը Դադո գյուղի  խմբավորման առաջնորդն էր)հայտնեց ամուսնական պարտավորություններից հրաժարվելու մասին  այն դեպքում, եթե նա  ու իր ընկերները չդադարեցնեն բախումները: Տղամարդը լսեց, ապա ուղղվեց իր ընկերների ու թշնամական բանակի ներկայացուցիչների մոտ ու հայտնեց, որ հակադրությունները վնասում են  ինչպես գյուղերի տնտեսությանը, այնպես էլ  ընտանիքի ամրությանը:

 

 

Դիտվել է 1314 անգամ:
Print Friendly

Leave a Reply