Հարավային Ամերիկայում 100 կգ-անոց անակոնդա են բռնել(տեսանյութ)
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 16, 2011 17:45
29-ամյա կենսաբան Նիալ ՄաքԿաննը Գայանայի Ռև գետի ափին դեմ առավ 6,5 –մետրանոց, 100-կգ-անոց ու 68 սմ իրանի ընդգրկում ունեցող բացառիկ խոշոր սողունին`: “Ես միշտ երազել եմ անակոնդա տեսնել ու գիտեմ, որ Գկոնդայանի պես տեղում նման հնարավորություն կարող էր լինել: Ես փորձեցի նրա գլուխը գետնին սեղմել, որ նա ինձ չկծեր, սակայն չհասցրեցի. դա իսկական կռիվ էր”: Երիտասարդը բնույթով արկածախնդիր է: Նա հատել է Ատլանտիկան թիերով, բարձրացել է Գրենլանդիայի սառցադաշտերի վրա: Կենսաբանին միշտ էլ գայթակղել են կենդանական աշխարհի վտանգներն ու նման չափերի օձ բռնելու մասին նա պարզապես երազում էր: Անակոնդաները հազվադեպ են պատահում կենդանի բնության մեջ ու համարվում են ամենածանր օձերը: Նրանց երկարությունը հասնում է 11 մետրի, քաշը` 250 կգ-ի: Նրանք իրենց զոհին խեղդամահ են անում` փաթաթվելով շուրջը: Հայտնի են կոկորդիլոսների, հովազների ու մարդկանց վրա հարձակվելու դեպքեր:






Facebook
Tweet This
Email This Post
