Ավտոբուսների առաջին խմբաքանակը` նոյեմբերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 16, 2011 17:31

Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջկառավարական համագործակցության շրջանակում Հայաստանին տրամադրված դրամաշնորհի միջոցներով` ներքաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով Երևանին կտրամադրվեն ժամանակակից, հարմարավետ ավտոբուսներ: Ստորագրված պայմանագրի համաձայն` ավտոբուսները կներկրվեն երկու փուլով:Արդեն նոյեմբերին մայրաքաղաքում կլինի ավտոբուսների առաջին խմբաքանակը`  66 ավտոբուս:

Երկրորդ փուլով `  մինչև տարեվերջ կնախապատրասվեն ավտոբուսների հաջորդ խմբաքանակի ներկրման համար անհրաժեշտ փաստաթղթերն ու 2012 –ի առաջին եռամսյակում Երևան կներկրվի ևս 170 ավտոբուս և , ըստ այդմ, մայրաքաղաքի ավտոբուսային պարկը կհամալրվի ընդհանուր առմամբ 236 ավտոբուսով:

 

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի

տեղեկատվության և հասարակայնության հետ

կապերի վարչություն

 

 

Դիտվել է 1121 անգամ:
Print Friendly

Leave a Reply