Քանի՞ հայաստանցի ու հայ է փնտրվում Ինտերպոլի կողմից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 16, 2011 17:02

«Առաջին լրատվականը» փորձեց պարզել` Հայաստանի քանի՞ քաղաքացի է փնտրվում Ինտերպոլի` Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության կողմից:

2011 թ. առաջին կիսամյակի արդյունքներով` ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանը և անդամ երկրներին ՀՀ ոստիկանական մարմինների կողմից հետախուզվողների վերաբերյալ տրամադրված նյութերի հիման վրա, կատարված աշխատանքների շնորհիվ հաջողվել է հայտնաբերել միջազգային հետախուզման մեջ գտնվող 19 հանցագործների (2010 թ. առաջին կիսամյակին՝ 19), որոնցից 14-ը ձերբակալվել են (19), 4-ը ենթարկվել էքստրադիցիայի (7):

2011 թ. հուլիսի 1-ի դրությամբ միջազգային հետախուզական աշխատանքներ են իրականացվում 275 անձանց նկատմամբ, որոնցից կազմակերպության հետախուզվողների ինտերնետային բաց վեբ էջում զետեղված են առավել նշանակալի գործերով անցնող 12 հետախուզվողների տվյալները: Բացի այդ` հատուկ հաշվառման են վերցված կազմակերպության անդամ երկրների կողմից կարմիր քարտի և դիֆուժնի միջոցով միջազգային հետախուզման մեջ հայտարարված ՀՀ քաղաքացիներ և հայազգի 54 անձինք (ընդհանուր թիվը 260 է):
2010 թ. դրությամբ՝ Ինտերպոլին անդամակցում է 188 երկիր:

.1in.am

Դիտվել է 857 անգամ:
Print Friendly

Leave a Reply