Գունավոր լուսարձակներով ձևավորվել է հանրապետության գլխավոր հեռուստաաշտարակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 16, 2011 16:52

ՀՀ անկախության 20-ամյակի և “Էրեբունի-Երևան” տոնակատարությանն ընդառաջ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ գունավոր լուսարձակներով ձևավորվել է հանրապետության գլխավոր հեռուստաաշտարակը: Ձևավորման նախագծումն ու աշտարակի վրա լուսարձակների մոնտաժման աշխատանքներն իրականացվել է հայկական «Դոմոսվետե    ընկերության կողմից: Հեռուստաաշտարակի բարձրադիր հատվածներում էլ լուսարձակների տեղադրման աշխատանքները կատարել են աշտարակը սպասարկող «Հանրային հեռուստառադիոցանցե ՓԲԸ-ի աշխատակիցները: Լուսարձակների տեղադրման աշխատանքներն իրականացվել են մեկ ամսում: Տեղադրվել է ընդհանուր առմամբ 320 LED գունավոր լուսարձակ, որոնք կարող են ապահովել մինչև 16 միլիոն գունային երանգ: Լուսարձակների ընդհանուր հզորությունը 19 ԿՎտ/ժամ է:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Դիտվել է 1341 անգամ:
Print Friendly

Leave a Reply