Երեւանում կկառուցվի թեյի արտադրության խոշոր արտադրամաս
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 16, 2011 15:53
Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Երեւանում կգործարկվի թեյի արտադրամաս, որի համար ձեռք են բերվել գերժամանակակից սարքավորումներ: Այդ մասինNEWS.am-ի հետ զրույցում ասաց «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Սարգիս Թարվերդյանը:
Ընկերությունը նաեւ գործարկել է սահմանամերձ գոտիներում գտնվող 2 պահածոյի գործարաններ` Նոյեմբերյանի եւ Գորիսի մերձակայքում: Դրանք խորհրդային տարիներից անգործության մատնված գործարաններ են, որտեղ համագործակցության սկզբունքով ընկերությունը թարմացրել է սարքավորումները, վերանորոգել արտադրական շենքերը:
«Մեր հսկողությամբ, մեր որակական չափանիշներով մեր համար ապրանք են արտադրում»,- ասաց Ս. Թարվերդյանը: Առավելապես արտադրվում են ջեմեր ու մուրաբաներ` ընկույզի, թզի, վարդի եւ այլն, ինչպես նաեւ հայկական խոհանոցից հայտնի թթուներ` շուշան, բոխի եւ այլն:
Արտադրանքը հիմնականում արտահանվելու է Ռուսաստան, հետագայում արտահանման աշխարհագրությունը կընդլայնվի: Ըստ Թարվերդյանի` աշխարհի ցանկացած կետում էլ հայկական մրգերն ամենահամովն են, իսկ նրանցից պատրաստված պահածոները` ամենաորակյալը:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
