Հնդկաստանում սիրելի նախարարի մահվան լուրը 67 մարդու կյանք է խլել

Օրվա լուր | | September 4, 2009 16:26

indiaՀնդկաստանում 67 մարդ է մահացել այն բանից հետո, երբ Անդհրա-Պրադեշ նահանգի գլխավոր նախարար Ռաջաշեկհարա Ռեդդին զոհվել է ավիավթարից: Մի մասը մահացել է սրտի կաթվածից` լսելով սիրելի քաղաքական գործչի մահվան լուրը, մի մասն էլ ինքնասպանություն է գործել:

Մահացած նախարարի որդին դիմել է իր հոր երկրպագուներին` խնդրելով պահպանել ինքնակառավարումը և ինքնասպանություն չգործել:

Սրտի կաթվածից մահացածների մեծ մասը դիտելիս է եղել հեռուստալուրերը, որով և հայտնել են Ռաջաշեկհարա Ռեդդիի մահվան լուրը: Ինքնասպանություն գործածներից մեկը գրություն է թողել, որտեղ ասվում է·«Ռեդդին իր կյանքը նվիրեց ժողովրդին, ես էլ իմ կյանքը նվիրում եմ նրան»:

Ինքնասպանություն գործած կամ նման փորձ կատարած մարդկանց թվում բազմաթիվ են նրանք, ովքեր նախարարի շնորհիվ սոցիալական կենսաթոշակ են ստանում: Այսպես` 2 հաշմանդամներ փորձել են ինքնասպան լինել` Գոդավարի գետը նետվելով, սակայն նրանց փրկել է մի ձկնորս:

Bell 430 ուղղաթիռը, որում եղել է Ռեդին, կորել է սեպտեմբերի 2-ին Անդհրա-Պրադեշ նահանգում: Հաջորդ օրը փրկարարները գտան վթարված ուղղաթիռը, որում գտնվող բոլոր 5 ուղևորները զոհվել էին: Վթարի պատճառները պարզելու համար իրականացվում է հետաքննություն:

Ռեդդին 60 տարեկան էր և ղեկավարում էր «Հնդկական ազգային կոնգրես» կուսակցության մարզային մասնաճյուղը:

Դիտվել է 2077 անգամ:
Print Friendly

Leave a Reply