Չինաստանում 66 դպրոցականի տեղավորել են 8-տեղանոց մեքենայի մեջ (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 16, 2011 15:13

ՉԺՀ ոստիկանությունը կանգնեցրել է կասկածելի մի վարորդի, որն իր փոքր մեքենայով մի քանի տասնյակ երեխա էր տեղափոխում: Դեպքը կատարվել է Հեբեյ գավառում, որտեղ ոստիկանները բախվել են ճանապարհային կանոնների անհավանական խախտման հետ. տղամարդը մեքենայի նստատեղերի թույլատրելի  քանակը գերազանցել է  մի քանի տասնյակով:

Խորամանակ վարորդը 66 դպրոցական է տեղափոխել` լրացուցիչ աթոռակներ ավելացնելով մեքենայի սրահում: Փոքրիկ ուղևորները, ոչինչ չկասկածելով այդպես էլ նեղված դիրքով կշարունակեին ճանապարհը, սակայն, նրանց բախտից տեսախցիկները գրանցել էին այդ կոպիտ խախտումը: Դրանց շնորհիվ հնարավոր եղավ օրինազանցին գտնել, իսկ փոքրիկ ուղևորներին 12 միկրոավտոբուսովներով տուն ուղեկցել: Դեռևս չեն կարողացել պարզել, թե ում գաղափարն է եղել դա, վարորդի, թե ավտոծառայության, որը զբաղվում է  այդ հարցով:

 

Դիտվել է 1131 անգամ:
Print Friendly

Leave a Reply