ՀՀ անկախության 20 ամյակին նվիրված համերգ Ճապոնիայում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 16, 2011 15:08

Սեպտեմբերի 15-ին Ճապոնիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ Տոկիոյի հեղինակավոր համերգասրահներից մեկում՝ «Ասահի Հոլլ»-ում (Asahi Hall) տեղի ունեցավ հայ անվանի ջութակահար Հրաչյա Ավանեսյանի մենահամերգը:

Միջոցառմանը, որն ընդգրկված էր Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված հանդիսությունների ցանկում, ներկա էին Ճապոնիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանի պատգամավորներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, խոշոր գործարարներ, մշակութային եւ գիտական կառույցների ներկայացուցիչներ:

Հրաչյա Ավանեսյանի կատարմամբ հնչեցին հայ եւ եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, հայկական ժողովրդական մեղեդիների մշակումներ, որոնք մեծ խանդավառությամբ եւ բերկրանքով ընդունվեցին ճապոնացի հանդիսատեսի կողմից:

Հայ արվեստի ուժը լավագույնս արտահայտվեց ոչ միայն տաղանդաշատ ջութակահարի երաժշտությամբ, այլեւ այն հանգամանքով, որ Ճապոնիայում համերգ ունենալու առիթով միջազգային հիմնադրամներից մեկը նրան էր վստահել իտալացի մեծ վարպետ Անտոնիո Ստրադիվարիի 1717թ. պատրաստած գործիքը:

 

 

Դիտվել է 892 անգամ:
Print Friendly

Leave a Reply