Մայքլ Ջեքսոնի ընտանիքը նրա մահվանից հետո 310 մլն է աշխատել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 16, 2011 14:07

Աղքատության մեջ մահացած փոփ արքայի անշարժ գույքը շարունակում է ապահովել նրա ժառանգներին: Երկու տարում Հեյվնհերսթ տոհմական կալվածքը նրա հարազատներին մոտավորապես 310 մլն եկամուտ է բերել: Մայրը`Քեթրին Ջեքսոնը, բազմաթիվ երեխաներն ու ծառայական անձնակազմն արդեն ստացել են առաջին 30 մլն դոլարը: Հայտնի է, որ Քեթրինը պատրաստվում է վաճառել հռչակավոր Էնսինոն, որտեղ մեծացել ու մանկությունն է անցկացրել երգիչը: Այդ գումարով տատիկը մտադիր է փոփ արքայի ու Պերիսի երեխաների` Փրինսի ու Մայքլ Ջոզեֆ կրտսերի համար նոր բնակարան ձեռք բերել: 2010-ին այն գնահատվել է 4,15 մլն դոլար:

Փոփ արքայի մահից հետո նրա երեխաներն ապրել են Մայքլի տանը` Կալիֆոռնիայի  Կալաբասաս քաղաքում: Այդ տունը նույնպես վաճառվում է` 10 մլն դոլարով:

 

Դիտվել է 943 անգամ:
Print Friendly

Leave a Reply