Հայ ֆուտբոլիստներն անվրեպ են
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 16, 2011 14:05
Ռուսաստանի Ֆուտբոլի առաջնության 28-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն իրենց ակումբների կազմերում գոլերի հեղինարկներ են դարձել: Մասնավորապես, Յարոսլավլի «Շիննիկ»-ի կազմում գոլի հեղինակ է դարձել մեր ազգային ընտրանու հարձակվող Արթուր Սարկիսովը: «Շիննիկ»-ը 3:2 հաշվով սեփական հարկի տակ առավելության է հասել Նաբերեժնի-Չելնիի «Կամազ»-ի նկատմամբ: Սարկիսովը մասնակցել է ողջ հանդիպմանը: Առաջնության 29-րդ տուրում «Շիննիկ»-ը մրցակցի հարկի տակ ուժերն է չափելու Վլադիմիրի «Տորպեդո»-ի հետ: Հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 28-ին:
Էդգար Մանուչարյանի թիմը՝ Եկատերինբուրգի «Ուրալ»-ը, սեփական հարկի տակ ընդունել է Աստրախանի «Վոլգար-Գազպրոմ»-ին եւ չի կարողացել առավելության հասնել մրցակցի նկատմամբ: Հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի`0:0: «Ուրալ»-ի մեկնարկային կազմում խաղադաշտ են դուրս եկել Դենիս Թումասյանը և Էդգար Մանուչարյանը, իսկ մեր մյուս հայրենակիցը` Նիկոլայ Սաֆրոնիդին, ընդգրկված է եղել պահեստայինների թվում:Սաֆրոնիդին այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել, իսկ Մանուչարյանը փոխարինվել է հանդիպման 83-րդ րոպեին, Թումասյանը խաղացել է առանց փոխարինման: Սեպտեմբերի 22-ին «Ուրալ»-ը հյուրընկալվելու է Սարանսկի «Մորդովիա»-ին:
Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթանակ է տարել մերձմոսկովյան «Խիմկի»-ն, որի դարպասը պաշտպանում է մեր երկի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին: «Խիմկի»-ն այս խաղում 1:0 հաշվով առավելության է հասել Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիա»-ի նկատմամբ: Մերձմոսկովյան ակումբի մեկնարկային կազմում են եղել Բերզովսկին և Ալեքսանյանը:






Facebook
Tweet This
Email This Post
